Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Ծիծաղելի մարդու երազը» ներկայացման առաջնախաղը՝ ըստ Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության։ Բեմադրիչ՝ Իննա Հախնազարյան։ Զգեստների նկարիչ՝ Քնքուշ Մալխասյան։ Բեմանկարչությունը՝ Տիգրան Հարությունյանի։ Լուսային ձևավորումը՝ Հայկ Աղաբեկյանի։
«Ծիծաղելի մարդու երազը» ներկայացումը պատմում է մարդու ներքին ճգնաժամի, հոգևոր հակասությունների և կյանքի իմաստի որոնման մասին: Ներկայացումը ցույց է տալիս, թե ինչպես մեր ընտրությունները և գիտակցությունը ձևավորում են կյանքը և բացահայտում անհատական ազատության ու երջանկության սահմանները։
Տարիքային սահմանափակում՝ 16+։