«Անահիտ»․ առաջնախաղ՝ Ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ պլաստիկ դրամա «Անահիտ» ներկայացումը՝ ըստ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի։ Նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյանը, բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ 

Բեմադրությունը՝ Սոֆի Դևոյանի, Հովհաննես Սարգսյանի։ Երաժշտությունը՝ Արա Թորոսյանի, Կարեն Անանյանի։

Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծված երաժշտա-պարային ներկայացումը բացահայտում է իմաստուն, ինքնուրույն և աշխատասեր հերոսուհու պատմությունը, որի համար մարդու իրական արժեքը որոշվում է ոչ թե դիրքով կամ հարստությամբ, այլ գիտելիքներով, արհեստով և ազնիվ աշխատանքով։

Այս հավերժական պատմությունը հատկապես արդիական է նաև այսօր՝ ընդգծելով կրթության, ներքին ուժի և ինքնուրույնության կարևորությունը։ Բեմադրությունը միավորում է հայկական ավանդույթներն ու ժամանակակից բեմական լեզուն՝ համադրելով մի քանի պարային ոճեր, այդ թվում՝ հիփ-հոփը՝ ստեղծելով «Անահիտ» հեքիաթի վառ և դինամիկ նոր մեկնաբանություն։

Տարիքային սահմանափակում՝ 14+։