Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի Նոր բեմում կայացավ «Փսիխոզ 4.48․ Հոգու խոստովանություն» ներկայացման ցուցադրությունը՝ ըստ Սառա Քեյնի պիեսի։ Բեմադրիչ՝ Սուրեն Շահվերդյան։ Բեմանկարչությունը՝ Արգիշտի Փիլոյանի։
«Փսիխոզ 4։48․ Հոգու խոստովանություն» ներկայացումը անմիջական ազդեցություն է թողնում հանդիսատեսի վրա։ Այն գրված է բանաստեղծական ոճով և ներկայացնում է մի մարդու ներքին խոստովանությունը, որի կյանքում դեպրեսիան դարձել է անողոք ուղեկից։
Բեմում հանդիսատեսը տեսնում է մի կնոջ, որը փորձում է դուրս գալ հոգեբանական փակուղուց։
Մենախոսությունները, կարճ ու հատվածական երկխոսությունները և հերոսուհու մտքերի ռիթմիկ պոռթկումները հանդիսատեսին տանում են նրա ներաշխարհ՝ մի գիտակցություն, որը մասնատվում է, որոնում և պայքարում։
Հնչյուններն ու բառերը, միաձուլված շարժման հետ, ներկայացմանը հաղորդում են ներքին պայքարի լարված և մտերմիկ մթնոլորտ։
Ներկայացման մեջ խաղում են Աննա Պուշկինան, Կարեն Հակոբյանը։
Ներկայացումը նախատեսված է 18+ տարիքային սահմանափակմամբ հանդիսատեսի համար։