Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի «Հյուսիսային հանդիպումներ» 8-րդ միջազգային թատերական փառատոնին, որը տեղի կունենա Նիժնևարտովսկում (Ռուսաստան)։
Հոկտեմբերի 31-ին թատերախումբը Քաղաքային դրամատիկական թատրոնում կներկայացնի Գեորգի Կոնստանտինոպոլսկու «Խելագար բալերինան» նովելի վրա հիմնված «Վարեչկա» («Բալերինա») մոնոներկայացումը, որի ռեժիսորն է Ելենա Վարդանյանը։ Գլխավոր դերում հանդես կգա Լիլյա Մուկուչյանը։
Ներկայացումից հետո տեղի կունենա հանդիպում հանդիսատեսի և փառատոնի փորձագիտական խորհրդի հետ։