Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միության բացօթյա տարածքում կազմակերպվեց ստեղծագործական պլեներ։ Միջոցառմանը մասնակցում էին Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տաղանդավոր սաները, ովքեր կենդանի ստեղծագործում էին տեղում՝ փոխանցելով իրենց տեսլականն ու ոգեշնչումը։
Տոնական մթնոլորտին յուրահատուկ շուք էին հաղորդում Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները, որոնք միջոցառմանը ներկա էին «Թագավորների խաղերը» ներկայացման թատերական հագուստներով՝ ընդգծելով արվեստների միասնությունը։
Միջոցառմանը ներկա էր նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ով բարձր գնահատեց նման ձևաչափով անցկացվող միջոցառման մշակութային արժեքն ու դերն արվեստի տարածման մեջ։