«Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին

Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին։ Հունիսի 9, 10, 11-ին Ա. Ս. Պուշկինի անվան թատրոնի բեմում Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» դրաման ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Ներկայացման առաջնախաղը կայացել է 2024թ-ի սեպտեմբերի 27-ին։

Փառատոնը շարունակում է ռուս հանդիսատեսին ծանոթացնել համաշխարհային թատերարվեստի լավագույն ձեռքբերումներին։

Նշենք, որ «Փող։ Կիրք։ Իշխանություն։» ներկայացումը կմասնակցի նաև Վորոնեժում անցկացվող Պլատոնյան միջազգային փառատոնին։

Ներկայացման ցուցադրություններ նախատեսված են նաև Եկատերինբուրգ քաղաքում: