Ռուսական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական շաբաթ» նախագիծը։

Այսօր բազում հյուրեր ենք ունեցել։ Մեզ էին այցելել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Մեր այցելուները մարտի 22-30-ը բացառիկ հնարավորություն ունեն թատրոնի գրական մասի վարիչ Մարինե Մարինոսյանի և թատրոնի առաջատար դերասանների հետ շրջել թատրոնի թանգարանով և ծանոթանալ թատրոնի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև այցելել թատրոնի տարբեր արտադրամասեր` բուտաֆորների պատրաստման, հագուստի, դիմահարդարման։

Նախատեսված են նաև թրեյնինգներ՝ ԵԹԿՊԻ ուսանողների մասնակցությամբ (կուրսի ղեկավար, թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյան)։

Թրեյնինգի մասնակիցները կսովորեն՝ ինչպես բեմում ստեղծել կերպարներ, ազատ արտահայտել զգացմունքները: