Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Ամանորին կներկայացնի Դմիտրի Դաշկովի «Արքայադուստր գորտը» ներկայացումը՝ ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի։ Ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։
Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին առ այն, որ ինչ դավեր էլ չարը նյութի, բարությունն ու սերը միշտ կհաղթեն։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի ավագ և երիտասարդ սերնդի դերասանները։
Ներկայացման բեմանկարիչը Արթուր Հարությունյանն է, զգեստների նկարիչը՝ Մարի Սարգսյանը, երաժշտական ձևավորումը՝ Կարեն Ներսիսյանի, երաժշտությունը՝ Մարինա Լուկաշևիչի, պարերը` Նունե Կիրակոսյանի:
Ներկայացումը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի երեխաների համար: Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Ներկայացման ցուցադրությունը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից: