Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը Գավառում կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» ներկայացումը

Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի սեպտեմբերի 16-ից 23-ը Գեղարքունիքում անցկացվող «Թատերական Գավառ» փառատոնին:
Սեպտեմբերի 18-ին Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի բեմում ռուսական թատրոնը կցուցադրի «Գայլն ու յոթ ուլիկները» (ըստ ռուս ժողովրդական հեքիաթի) ներկայացումը` ՀՀ վաստ. արտիստ Իռա Հարությունյանի բեմադրությամբ:
Թատերական փառատոնը կազմակերպել են Հայաստանի թատերական գործիչների միությունն ու «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը՝ Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ:
Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ: