Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը

Շուտով Երևանի Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Նիկոլայ Էրդմանի «Ինքնասպանը» ներկայացումը, որի բեմադրիչը Նորա Գրիգորյանն է։ 
Պիեսը գրվել է 1982թ.-ին, սակայն արգելվել գրաքննության կողմից։ Ն․Էրդմանի կենդանության օրոք պիեսը չի տպագրվել և չի բեմադրվել։ Առաջին անգամ այն բեմադրվել է Մոսկվայի Սատիրայի թատրոնում, բայց առաջնախաղից հետո ներկայացման ցուցադրությունն արգելվել է։ 
Խորհրդային մարդը ազատությունից զուրկ է, և նա անկարող է որոշումներ կայացնել, թե ինչպես պետք է ապրել ու նույնիսկ մահանալ, ինչպես ուզում է։ 
Պիեսի հիմքում մարդու և իշխանությունների միջև ստեղծված հարաբերություններն են, անձի ազատությունը։ Մեր առջև «փոքր մարդու» թեման է, որին ընթերցողը լավ գիտի՝ Ն․Գոգոլի, Ա․Չեխովի, Ֆ․Դոստոևսկու և այլ հայտնի ռուս գրողների գործերից։ «Փոքր մարդը» պայքարում է հալածման, անձի ոչնչացման դեմ։ 
Բեմանկարիչ՝ Արթուր Հարությունյան։ Զգեստների նկարիչ՝ Ինեսա Սևունց: Պարերը՝ Արա Ասատուրյանի։ 
Ներկայացման առաջնախաղը կկայանա ապրիլի 6-ին և 7-ին։