Կարինա Նալբանդյանը ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 10-ին, Երևանում, արվեստի աշխատողների ընտանիքում:
Դպրոցն ավարտելուց հետո 1975թ.-ին աշխատանքի է ընդունվել Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն և միաժամանակ սովորել:
Այժմ Կ. Նալբանդյանը Կ.Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնում աշխատում է որպես ռեժիսորի օգնական: Նա մասնակցում է և մեծերի, և նախադպրոցական տարիքի երեխաների համար բեմադրած ներկայացումներին: Վերջին տարիներին նրա մասնակցությամբ բեմադրվել են այնպիսի բեմադրություններ, ինչպիսիք են` Ա.Ցագարելիի «Խանումա» (բեմ.` Ալ.Գրիգորյան), Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (բեմ.` Հ.Աշուղյան), Պ. Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (բեմ.` Ֆ.Վիրգինա), Դ.Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» (բեմ.`Դ.Բարխուդարյան), «Ինքնասպանը» բեմ.`Ն.Գրիգորյան և այլն:
Ամենափոքր հանդիսատեսի համար նրա մասնակցությամբ բեմադրվել են բազում մանկական ներկայացումներ` «Կարմիր գլխարկը» (բեմ.`Ն.Ստեփանյան), «Արքայադստեր 100 համբույրը» (բեմ.`Ի.Հարությունյան), «Ձյունե թագուհի» (բեմ.`Ն.Գրիգորյան) և այլն:



