ՎԱԶԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – դերասան
Ծնվել է 1991թ․մայիսի 30-ին։
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Թատրոնում աշխատում է 2012թ.-ից։
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Ժուկ), Բրիկերի, Լասեգի «Ախ, այս ֆրանսիական հնարքները» (Լուի), Ա․Ցագարելիի «Խանումա» (Տիմոտե), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ջարդարար), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Տիխոն), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Աբրահամ), Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը» (Նազար), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» ( Րիչի, Չղջիկ), Ժ. Մոլիյերի «Սկապենի արարքները» (Սիլվեստր), Ա. Չեխով «Բալենու այգին» (Եպիխոդով), Ա. Պուշկին «Փոքրիկ ողբերգություններ» (Լեպորելո) և այլն։
Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։



