ԼԵՎ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ – դերասան
Ծնվել է 1986թ․նոյեմբերի 21-ին։
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Թատրոնում աշխատում է 2013թ.-ից։
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Ռազորեննիյ), Ա․Ցագարելիի «Խանումա» (Կինտո), Մ․Տիբոյի «Իդեալական տղամարդը» (Դոմենիկ), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Կուդրյաշ), Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (Բուժքույր), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Կալաբուշկին), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Բալտազար), Վ․ Հունանյանցի «Իմ անունը Կոմիտաս է» (Տղամարդ, Հայրիկ), Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը» (Գյուղացի, Վագր), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Բադակտուց, Բաբուին), Գ. Մարկեսի «Չսեր» (Սատուրնո), Ժ. Մոլիյերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Ա. Չեխով «Բալենու այգին» (Սիմեոնով-Պիշչիկ), Ա. Օստրովսկի «Բալզամինովի ամուսնությունը» (Չեբակով), Է. Իոնեսկո «Զառանցանք երկուսով» (Տղամարդ), Ա. Պուշկին «Փոքրիկ ողբերգություններ» (Սալիերի, Վանական) և այլն։
Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։