Թատրոնի մարդիկ



ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

ԼԻԼԻԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ – դերասանուհի

Ծնվել է 1983թ․մայիսի 25-ին։  

Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։

Թատրոնում աշխատում է 2009թ.-ից։

Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Վ․Ռոզովի «Մենք լավ ենք ապրում» կամ «Խլահավի բույնը» (Զոյա և թարգմանչուհի Յուլիա), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Կեկկա), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Գոդլ), Պ․Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Նա), Ն․Սայմոնի «Հրավիրյալ ընթրիք» (Իվոն), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Շահանե), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սոֆյա), Ա․Վամպիլովի «Բադի որսը» (Գալինա), Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից» (Իլոնա), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Վասիլիսա), Բ.Ռացերի «Ռուսական արջը» (Էլեն),  Գ.Դորիի «Փղերի երկար ուղին» (Ելենա), Ա․ Պուշկինի «Օնեգին» (Հեղինակ, Դայակ), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Լեմինգ՝ Էմ), «Չսեր» Գ. Մարկես (Մարիա), «ԿոնտրԱկտ» Մ. Բարտլետ (Թոփ-մենեջեր), Դոն Նիգրոյի «Խաղը» (Ռութ), Ն․ Գոգոլի «Վիյ» (Պաննոչկա, Վհուկ), ըստ Մ․ Բուլգակովի պատմվածաշարի «Երիտասարդ բժշկի գրառումները» (Աննա Նիկոլաևնա, Երիտասարդ մայր, Հիվանդ), Յ․ Ռեզայի «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն), ըստ Ի. Գոնչարովի վեպի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» (Կիրա) և այլն։

2023թ.-ին Ն․ Գոգոլի «Վիյ» ներկայացման Պաննոչկայի, Վհուկի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Երկրորդ պլանի Լավագույն դերասանուհի» անվանակարգում: 

2025թ.-ին Յ․ Ռեզայի «Սպանդի աստվածը» ներկայացման Վերոնիկա Վալլոնի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: