ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆ – դերասան
Ծնվել է 1984թ․հուլիսի 24-ին։
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Թատրոնում աշխատում է 2005թ.-ից։
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Կերուբինո), Ն․Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Կ․Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Կոմանդոր), Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Գուրին և Ռիցցո), Է․դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Նոչելլո), Ա.Յախոնտովի «Սեր կմախքի հետ» (Գող), Ա. Կորովկինի «Մրգերով համար» (Ժորա), Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» (Տղամարդ), Ա.Կուլիչկովի և Ս. Շևչենկոյի «9 ամիս» (սպասողական վիճակում գտնվող), Գ․Լալայանցի «Շահանե, դու իմ․․․» (Աշոտիկ), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Սպասավոր), Ա․Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» (Գրիգորի), Ա.Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվենք» (Կերիլաշվիլի), Յ․Տյատտեի «Շնորհավոր հերթական օրդ» (Մոնֆրեդ), Գր․Գորինի «Հիշատակման աղոթք» (Ջութակահար), Ա․Շիրվանզադեի «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի խնամին» (Սերյոժա), Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Անատոլի), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Օլեգ Լեոնիդովիչ), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Գրեգորիո), Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը» (Հսկա, գյուղացի), Ն․ Գոգոլի «Վիյ» (Դորոշ), Ա․ Սոկոլովա «Ֆարյատևի երևակայությունները» (Պավել Ֆարյատև), ըստ Մ․ Բուլգակովի պատմվածաշարի «Երիտասարդ բժշկի գրառումները» (Եգորիչ, Ջաղացպան, Խոտով, երիտասարդ Փեսա, Տատիկ) և այլն։
Խաղում է բոլոր մանկական ներկայացումներում։