ԳՈՌ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - դերասան
Ծնվել է 1992թ․նոյեմբերի 6-ին։
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Թատրոնում աշխատում է 2012թ.-ից։
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ա․Ցագարելիի «Խանումա» (Կոտե), Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Ցուրիկով), Ա․Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Մոլչալին), Ա․Օստրովսկու «Իմաստունն էլ երբեմն միամիտ է լինում» (Գլումով), Ն․Գոգոլի «Ռևիզոր» Դոբչինսկի, Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Սերգեյ Գուշին), Է․դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ումբերտո), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Բորիս), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Արիստարխ Դմիտրևիչ Գրանդ), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուտիո), Գ. Մարկեսի «Չսեր» (Գերկուլինա), Ժ. Մոլիյերի «Սկապենի արարքները» (Արգանտ), Ջ․ Գոլդմեն «Թագավորների խաղերը» (Ջոն), ըստ Ի. Գոնչարովի վեպի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» (Պյոտր Իվանովիչ Ադուև) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։
2022թ.-ին Ժ. Մոլիյերի «Սկապենի արարքները» ներկայացման Արգանտի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում:



