ԱՐՄԱՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ – դերասան
Ծնվել է 1989թ․մարտի 30-ին։
Ավարտել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը։
Թատրոնում աշխատում է 2013թ․-ից։
Թատրոնում խաղացել է մի շարք դերեր՝ Ս․Դովլաթովի «Աբանամատ» (Պետրով և Մարկով), Ա․Օստրովսկու «Ամեն ինչ վաճառքի» (Նեպուտյովի), Ա․Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» կամ «Ամպրոպ» (Կաբանով), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Սվիստունով), Յ. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» (Բուդարին), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Պանդոկապան), Վ. Ժերեբցովի «Խնջույք ամառանոցում» (Թաղային), Ն. Գրիգորյանի «Խաղաղության փողոցում» (Էլշադ), Է.դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Մատուցող), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կինտո, Միկիչ), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Գրիշա), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Պուգաչով), Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Սամսոն), Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը» (Հսկա, գյուղացի), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Լեմինգ՝ ԼԷմ), Ն․ Գոգոլի «Վիյ» (Յավտուխ), Ջ․ Գոլդմեն «Թագավորների խաղերը» (Ռիչարդ), ըստ Ի. Գոնչարովի վեպի «Փող։ Կիրք։ Իշխանություն։» (Կոմս Նովինսկի) և այլն։ Խաղում է նաև մանկական ներկայացումներում։