ԼԱԼԻՏԱ ԲՈՒԿԻԱ - դերասանուհի
Ծնվել է 1975թ. հոկտեմբերի 11-ին:
Ավարտել է ԳԻՏԻՍ-ը: Թատրոնում աշխատում է 2011թ.-ից:
Թատրոնում խաղացել մի շարք դերեր` Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Արևիկ), Չեխովի «Օ մադամ, Օ միսյե» (Լիզի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Կաբատո), Ն.Սայմոնի «Հրավիրված ընտրիք» (Մարիետ), Գ.Գորինի «Հիշատակման աղոթք» (Մենախեմի մայրը), Է.դե Ֆիլիպո «Ֆիլումենա Մարտուրանո» (Ռոզալիա), Յ.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Դաշա), Ա.Օստրովսկու «Ամպրոպ» (Կաբանովա), Ն․ Էրդմանի «Ինքնասպանը» (Մարիա Լուկիանովնա), Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազարը» (Նազարի կինը), Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ։» (Մուկ, Թեբի), Դոն Նիգրոյի «Խաղը» (Միլդրեդ), Ա. Չեխով «Բալենու այգին» (Շարլոտա), Մ. Խեյֆեցի «Նրան սպասելիս» (Տատիկ), Ա. Օստրովսկի «Բալզամինովի ամուսնությունը» (Բալզամինովա), Ա․ Սոկոլովա «Ֆարյատևի երևակայությունները» (Մայր), Ռ. Կունի «Հայրիկը սարդոստայնում» (Մերի Սմիթ) և այլն:
2015թ.-ին Յու. Պոլյակովի «Ինչպես Աստվածները» ներկայացման Ալևտինայի դերի համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` «Երկրորդ պլանի Լավագույն դերասանուհի» անվանակարգում:



